-
22.02.2021|
15:54
Իրականում քննությունը, նախաքննության պրոցեսը և հարուցված գործն իրենց մեջ ունեն զրո տրամաբանություն, մեղմ ասած, չես հասկանում գործի էությունը, չես հասկանում՝ ի՞նչ է հետապնդվում, տեսնում ես, որ չկա տրամաբանություն և պարզ հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ է. դա ինձ համար շատ հստակ է և լրացուցիչ համոզվել պետք չէր՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո։
-
22.02.2021|
15:52
Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը Բրյուսելում հանդիպման ժամանակ Եվրամիության իր գործընկերներին կոչ է արել «կանաչ լույս վառել» Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների պատրաստման համար, գրում է Reuters-ը:
-
22.02.2021|
15:50
Դատարանը Արա Սաղաթելյանի համար խափանման միջոց ընտրեց կալանավորումը 2 ամսով՝ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանի պաշտպանը։ Նա նաև նշեց, որ Արա Սաղաթելյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ։
-
22.02.2021|
15:45
Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։
-
21.02.2021|
15:12
«Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
-
20.02.2021|
16:18
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով նրանք բերման են ենթարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:
-
20.02.2021|
16:16
Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող, հակառակ դեպքում անխուսափելիորեն կհանգեցնի կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը:
-
20.02.2021|
16:15
ԱԱԾ-ն ձերբակալել է նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին:
-
19.02.2021|
14:59
Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդան ասել է, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական շրջափակման վերաբերյալ որոշում կկայացնի մինչ հունիսի 16-ն իր լիազորությունների ժամկետի լրանալը, հայտնում է Ahval–ը:
-
19.02.2021|
14:57
Վերջին օրերին արվում են հրապարակումներ, թե Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցներն անկանոն են կամ նրանք պարզապես օդ են կրակում: Տպավորություն կարող է ստեղծվել, թե այս կերպ մեղմվում է կրակոցների վտանգը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: